Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գերկարևորության հաղթանակ

Գերկարևորության հաղթանակ
25.01.2013 | 21:55

Րոպեներ առաջ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կարևորագույն հաղթանակ տարավ տասներորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի երկրորդ-չորրորդ տեղերը իր և Վիշվանաթան Անանդի հետ կիսող Հիրուակի Նակամուրայի նկատմամբ` միավորների թիվը հասցնելով յոթուկեսի: Սա նշանակում է, որ հաջորդ երկու պարտիաներում անվրեպ գործելու դեպքում մեր գրոսմայստերը հրաշալի հնարավորություն է պահպանում մրցաշարը նույնիսկ առաջին տեղով ավարտելու համար, քանի որ այսօրվա պարտությունից չարացած Նակամուրան տասներկուերորդ տուրում փորձելու է Մագնուս Կառլսենի հետ, ով Հաու Վանգի հետ այսօրվա պարտիան ավարտել է ոչ-ոքի, անպայմանորեն խաղալ հաղթելու վրա: Այս պահի դրությամբ նորվեգացին ունի ութուկես միավոր: Վեցուկես միավոր ունեցող Վիշվանաթան Անանդի պարտիան Հու Յիֆանի հետ ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով Արոնյանը բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ